Միջազգային հեղինակություն վայելող Համաշխարհային արևային քարտեզից առանձնացրել ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արևային քարտեզները։ Քարտեզում գույներով նշված է, թե 1կՎտ դրվածքային հզորությամբ կայանը տարեկան կտրվածքներով որքան էլեկտրաէներգիա է արտադրում։ Ընդ որում, հաշվարկները արվել են հաշվի առնելով բոլոր այն գործոնները, որոնք կարող են ազդել ֆոտովոլտային վահանակի արտադրողականության վրա։ Ըստ արևային քարտեզի Երևանում կարտադրվի տարեկան միջինում 1580 կՎտ*ժ էլեկտրաէներգիա, Ստեփանակերտում՝ 1320 կՎտ*ժ, Երասխում՝ 1600կՎտ*ժ։