Լավագույն նվերը Ձեր  ալպինիստ, զինվոր, որսորդ ու ճանապարհորդ ընկերների համար։ Արկածներ փնտրողներն այլևս խնդիր չեն ունենա լիցքավորել իրենց հեռախոսն ամայի և լիովին հոսանքազուրկ տարածքներում։
Shtigen Solar Scout-ի (Սոլար Սկաուտ)՝ Դյուրակիր, կոմպակտ արևային այս ծալվող վահանակի շնորհիվ Ձեր հարազատները, հատկապես՝ տղամարդիկ, այլևս երբեք անհասանելի չեն լինի։
72 Վտ հզորությամբ էլեկտրական սնուցման այս աղբյուրը կարող է զուգահեռաբար լիցքավորել ինչպես հեռախոս, այնպես էլ պլանշետ կամ նոթբուք։ Անհրաժեշտ է միայն բացել այն ու դնել արևի ճառագայթների տակ, իսկ երբ լիցքավորումն ավարտվի, կրկին ծալել ու տեղավորել մեքենայի կամ պայուսակի մեջ։