Ամռան ամիսներին արևային ջրատաքացուցիչը գրագետ օգտագործելու և սարքին պահելու համար պետք է հետևել մի քանի կանոնի։
1️⃣ Օպտիմալացնել արևի ազդեցությունը․ համոզվե՛ք, որ ջրատաքացուցիչը պատշաճ արևի լույս է ստանում։ Հեռացրե՛ք մոտակա ծառերի խանգարող ճյուղերը, որոնք կարող են ստվեր գցել կոլբաների վրա և նվազեցնել դրանց աշխատանքի արդյունավետությունը:
2️⃣ Օգտագործել ավելորդ ջուրը. արևային ջրատաքացուցիչը հաճախ ավելի շատ տաք ջուր է արտադրում, քան անհրաժեշտ է: Տաք ջուրը վատնելու կամ ավելի վատ՝ եռման աստիճանի հասցնելու փոխարեն, մտածեք այն այլ նպատակներով օգտագործելու մասին: Օրինակ՝ կարող եք օգտագործել բացօթյա միջոցառումների ժամանակ կամ փոքր լողավազանը լցնել տաք ջրով:
3️⃣ Կարգավորել տաք ջուրն օգտագործելու ժամերը․ պլանավորե՛ք տաք ջրի օգտագործման ժամանակահատվածը՝ արևի էներգիայից արդյունավետ օգտվելու համար: Տաք ջրի հետ կապված կենցաղային կարիքները հոգացե՛ք արևի պիկ ժամերին։
4️⃣ Անջատել ջրատաքացուցիչը հանգստի մեկնելուց առաջ․ եթե պետք է բացակայեք տնից, նախ՝ փակեք սառը ջրի փականը, համակարգի ջուրն ամբողջությամբ դատարկեք և հոսանքից անջատեք սարքի կառավարման վահանակը։ Այլ մանրամասների համար՝
Ի՞նչ անել արևային ջրատաքացուցիչի հետ, երբ պատրաստվում եք տանից երկար ժամանակով բացակայել
5️⃣ Ապահովել պատշաճ խնամք. որպեսզի արևային ջրատաքացուցչի արդյունավետությունը չնվազի, ժամանակ առ ժամանակ մաքրեք կոլբաները՝ հեռացնելով փոշին։
6️⃣ Ամռանը ապահովագրված չենք ուժեղ քամիներից, լինում են նաև օրեր, երբ ամառային երեկոներին քամու արագությունը հասնում է մինչև 30-32 մ/վ արագությաn։ Նման դեպքերում 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧-ը միշտ հորդորում է ջրատաքացուցչի բաքը պահել հնարավորինս լիցքավորված։
Եկե’ք գրագետ օգտվենք արևի էներգիայից: