Աշխարհի 160 երկրից ավելի քան 2 400 ընկերություն ու 85 հազար հյուր է հավաքվել Մյունխենում՝ մասնակցելու “The smarter E Europe” ցուցահանդեսին։ Մեծամասշտաբ այս միջոցառմանը, որպես այցելու, մասնակցում է նաև Shtigen Group-ի B2B վաճառքի մենեջեր Աշխեն Գրիգորյանը։
Գրեթե 112 հազար քմ տարածք զբաղեցնող Մյունխենի միջազգային կոնգրես կենտրոնում մի քանի օր կցուցադրվեն արևային էներգիայի նորարարական լուծումները, սարքավորումներն ու կներկայացվեն արևային ոլորտի ծառայությունները։
Միաժամանակ անցկացվող 4 խոշոր ցուցահանդեսները լինելու են արևային էներգետիկայի ոլորտի, մարտկոցների և էներգիայի պահպանման համակարգերի, լիցքավորման ենթակառուցվածքների և էլեկտրաշարժունակության, ինչպես նաև էներգետիկ կառավարման և էներգետիկ համալիր լուծումների թեմաներով։
«Ստեղծելով նոր էներգետիկ աշխարհ». սա է The smarter E Europe-ի կարգախոսը։ Էներգետիկ արդյունաբերության Եվրոպայի ամենամեծ այս հարթակի ուշադրության կենտրոնում վերականգնվող էներգիան է՝ իր բոլոր ենթաճյուղերով։