Չինաստանում անցկացվեց ֆոտովոլտային արդյունաբերության SNEC 16-րդ խոշորագույն ցուցահանդես-կոնֆերանսը, որին մասնակցում էր նաև Shtigen Group-ը։

𝟐𝟎𝟎 հզր քմ տարածք զբաղեցնող 𝐒𝐍𝐄𝐂 𝟏𝟔-րդ խոշորագույն ցուցահանդես-կոնֆերանսի մասշտաբն ու մասնակիցների շրջանակն այնքան է ընդլայնվել, որ ցուցահանդեսի օրերին Շանհայի միջազգային էքսպո կենտրոնը մեկ միլիոնից ավելի այցելու է ունեցել։

Աշխարհի մոտ 𝟏𝟎𝟎 երկրից Չինաստան ժամանած ավելի քան 𝟏,𝟔𝟎𝟎 ընկերություններ մի քանի օր ցուցադրեցին արևային սարքավորումների արտադրության ամբողջ շղթան, իսկ տասնյակ միջազգային ասոցիացիաներ և կազմակերպություններ հետևել են ամբողջ ընթացքին:

Շանհայի եռօրյա էքսպոյի կոնֆերանսային հատվածում ներկայացվել են խելացի էներգետիկայի և շուկայի միտումները, տարբեր երկրների արևային քաղաքականության ուղղությունները, արդյունաբերական առաջադեմ տեխնոլոգիաները, ինչպես նաև արևային ֆինանսավորման ու ներդրումների խողովակները:

Ի դեպ, ցուցահանդես-կոնֆերանսի կազմակերպիչը APIVA-ն էր (Ասիական ֆոտովոլտային արդյունաբերության ասոցիացիա):