«Ստեղծելով նոր էներգետիկ աշխարհ». այս կարգախոսով մի քանի օր The smarter E Europe հեղինակավոր ցուցահանդեսը աշխարհի 160 երկրից 85 հազար այցելու էր հավաքել Մյունխենի միջազգային կոնգրես կենտրոնում՝ ցուցադրելու ու քննարկելու վերականգնվող էներգիան՝ իր բոլոր ենթաճյուղերով։

Shtigen Group-ը, մեծամասշտաբ ցուցահանդեսն ամփոփելիս, առանձնացրել է հետևյալ կետերը․

շնորհանդեսներ․ շատ ընկերություններ իրենց նոր պրոդուկտն առաջին անգամ ներկայացրին հենց այս ցուցահանդեսին, որը հիանալի հարթակ է՝ ծանոթանալու շուկայի նոր նվաճումներին,

ժամանակավրեպ ապրանքներ և ընկերություններ․ ցուցահանդեսը հնարավորություն տվեց՝ հասկանալու, թե ոլորտի որ պրոդուկտները կամ ընկերություններն են արդեն հայտնվել լուսանցքում,

արհեստական բանականությունը արևային ոլորտում․ գաղտնիք չէ, որ AI-ը ներխուժել է նաև «կանաչ» ոլորտ։ Որոշ ընկերություններ ցուցահանդեսին ներկայացան հատուկ դրանով աշխատող պրոդուկտներով,

չինական էլեկտրամոբիլները՝ լավագույն փոխադրամիջոցներ․ անգամ ամենատեխոնոլգիական երկրում՝ Գերմանիայում, խոստովանում էին, որ չինական էլեկտրական մեքենաները ներկա պահին լավագույնն են աշխարհում,

ո՞ւր է գնում արևային աշխարհը․ նման մեծամասշտաբ ցուցահանդեսները հնարավորություն են տալիս ոչ միայն նորամուծություններին ծանոթանալ, այլև առհասարակ հասկանալ, թե արևային էներգետիկային ինչ ապագա է սպասվում։