«Շտիգեն»-ի տեսլականը, ընկերության մասին - Shtigen

Մեր մասին

Շտիգեն՝ Մեկական Արևային Կայան Յուրաքանչյուր Շենքի Կտուրին

Shtigen Group-ի մաս կազմող Shtigen Energy Systems ընկերությունը հիմնադրվել է 2011 թ․՝ նպատակ ունենալով խնայող և անվտանգ արևային էներգետիկ համակարգերն ու տեխնոլոգիական լուծումները հասանելի դարձնել աշխարհի յուրաքանչյուր բնակչի։ Ընկերությունը հիմնել է տնտեսագիտության թեկնածու Հայկ Շեկյանը, որը 2000- ականների սկզբին բանկային ոլորտում զբաղեցնում էր պատասխանատու պաշտոններ։ Որոշելով զարգացնել նորագույն էներգետիկայի ոլորտը Հայաստանում՝ թողնում է բանկային կարիերան և հիմնում սեփական ընկերությունը։

Ընկերությունը նախագծել, կառուցել ու սպասարկում է տարածաշրջանի խոշորագույն արևային ջերմային կայանը (Grand Sport), ինչպես նաև Հայաստանի խոշորագույն արևային էլեկտրակայանները (Green Energy, ArSun, Solar 5)։

Ընկերությունը նաև մշակել և իրականացնում է կրթական ծրագրեր․ Shtigen Academy-ն դասընթացներ է կազմակերպում դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի համար։

 

ԻՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Shtigen Energy Systems-ն առաջարկում է արևային տեխնոլոգիաներով աշխատող սարքեր (արևային վահանակ, ջրատաքացուցիչ, գեներատոր), ջեռուցման և հովացման համակարգեր, կուտակիչ մարտկոցներ, օդի ֆիլտրման ու վիրուսազերծման և այլ սարքեր։

 

ՈՐՆ Է ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Մեր նպատակը նորագույն էներգետիկայի ոլորտում մատչելի, բարձրորակ և կայուն ծառայություններ ապահովելն է, նորագույն էներգետիկայի շուկան զարգացնելը՝ քայլելով համաշխարհային շուկայի զարգացման միտումներին համընթաց, ինչպես նաև նորագույն էներգետիկայի ոլորտի զարգացման միջոցով նպաստել ՀՀ տնտեսության հավասարակշռված և կայուն զարգացմանը։

Մենք կարևորում ենք էկոլոգիապես գիտակից հասարակություն ձևավորելու անհրաժեշտությունը, որը կունենա նորագույն էներգետիկայի և էներգաարդյունավետ լուծումների վերաբերյալ պատշաճ գիտելիքներ, ուստի  այդ ուղղությամբ ևս ջանքեր ենք գործադրում։

Մենք ուղղորդում ենք մարդուն ճիշտ և արդյունավետ որոշում կայացնել՝ հարկային թափանցիկ դաշտում աշխատելով մրցակցային օրինակելի կանոններով։

Մենք ձգտում ենք սեփական օրինակով վերականգնել հայկական բիզնեսի արժանապատվությունը։

Մեզ համար առաջնահերթություն է հայրենիքը, հետևաբար իրականացնում ենք կորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող հեռանկարային նախագծեր։

 

SHTIGEN ENERGY SYSTEMS-Ը՝ ԹՎԵՐՈՎ

Ավելի քան 12 տարի շուկայում

Ավելի քան 50 ՄՎտ գումարային հզորության ֆոտովոլտային նախագծեր

1,5 ՄՎտ պիկային ջերմային կայան՝ խոշորագույնը տարածաշրջանում

1,26 ՄՎտ հզորության տանիքային խոշորագույն կայանը Հայաստանում

Ավելի քան 150 աշխատատեղ Հայաստանում և Արցախում

Շտիգեն-ը Թվերով

Ավելի քան 12 տարի

շուկայում․ ՀՀ խոշորագույն հարկատուներից

Ավելի քան 61 ՄՎտ

գումարային հզորության Ֆոտովոլտային նախագծեր

1,5 ՄՎտ պիկային

ջերմային կայան․ խոշորագույնը ռեգիոնում

1,26 ՄՎտ հզորության

խոշորագույն տանիքային կայանը ՀՀ-ում

Գործընկերները Մեր Մասին