«Ստեղծելով նոր էներգետիկ աշխարհ». այս կարգախոսով մի քանի օր The smarter E Europe հեղինակավոր ցուցահանդեսը աշխարհի 160 երկրից 85 հազար այցելու էր հավաքել Մյունխենի միջազգային կոնգրես կենտրոնում՝ ցուցադրելու ու քննարկելու վերականգնվող էներգիան՝ իր բոլոր ենթաճյուղերով։
Shtigen Group-ը, մեծամասշտաբ ցուցահանդեսն ամփոփելիս, առանձնացրել է հետևյալ կետերը․
✅ շնորհանդեսներ․ շատ ընկերություններ իրենց նոր պրոդուկտն առաջին անգամ ներկայացրին հենց այս ցուցահանդեսին, որը հիանալի հարթակ է՝ ծանոթանալու շուկայի նոր նվաճումներին,
✅ ժամանակավրեպ ապրանքներ և ընկերություններ․ ցուցահանդեսը հնարավորություն տվեց՝ հասկանալու, թե ոլորտի որ պրոդուկտները կամ ընկերություններն են արդեն հայտնվել լուսանցքում,
✅ արհեստական բանականությունը արևային ոլորտում․ գաղտնիք չէ, որ AI-ը ներխուժել է նաև «կանաչ» ոլորտ։ Որոշ ընկերություններ ցուցահանդեսին ներկայացան հատուկ դրանով աշխատող պրոդուկտներով,
✅չինական էլեկտրամոբիլները՝ լավագույն փոխադրամիջոցներ․ անգամ ամենատեխոնոլգիական երկրում՝ Գերմանիայում, խոստովանում էին, որ չինական էլեկտրական մեքենաները ներկա պահին լավագույնն են աշխարհում,
✅ ո՞ւր է գնում արևային աշխարհը․ նման մեծամասշտաբ ցուցահանդեսները հնարավորություն են տալիս ոչ միայն նորամուծություններին ծանոթանալ, այլև առհասարակ հասկանալ, թե արևային էներգետիկային ինչ ապագա է սպասվում։