Անջատ Ճնշումային Արևային Ջրատաքացուցիչ - Shtigen ․com

Անջատ ճնշումային արևային ջրատաքացուցիչ

Արևային ճնշումային ջրատաքացման համակարգերը տեղադրվում են տաք ջրի ստացման ծախսերը կրճատելու նպատակով։ Յուրաքանչյուր հաճախորդի համար նախագծվում է անհատական կայան՝ հաշվի առնելով սպառման կետերի քանակը, ջրի ծախսը, կիրառվող ջրի ջերմաստիճանը, ինչպես նաև այլ գործոններ։

Ճնշումային արևային այս համակարգերը համակցվում են գործող ջրատաքացման համակարգերի հետ։ Արդյունքում գազի կամ էլեկտրական կաթսաները աշխատում են միայն անհրաժեշտության դեպքում։ Գործընթացը ամբողջությամբ ավտոմատացված է։

Ճնշումով ջրատաքացման համակարգի աշխատանքը

Այս համակարգերի սկզբունքային տարբերությունը վակուումային խողովակներն են, որոնցում ջուր չի լցվում։ Խողովակների մեջ առկա է պղնձե ձող, որն էլ տաքանալով՝ բարձրացնում է ջերմակրի (որպես կանոն՝ չսառչող հեղուկի) ջերմաստիճանը։ Տաքացած ջերմակիրն էլ իր հերթին տաքությունը հաղորդում է բաքի ջրին։ Վակուումային խողովակները տեղադրվում են կտուրին, իսկ բաքը, որում հավաքվում է տաք ջուրը՝ շինության մեջ գտնվող կաթսայատանը։ Ջուրը սպառման կետ է հասնում ճնշումով։ Պահանջում է ավելի քիչ սպասարկում։ Բոնուս՝ մասնակի ջեռուցում հատուկ դեպքերում, երբ ամռանը տաք ջրի ծախսը մի քանի անգամ գերազանցում է այլ սեզոնների ծախսը։

Կիրառությունը։ հարմար է տաք ջրի խոշոր սպառողների՝ գործարանների, սննդի կետերի, հյուրանոցների, սպորտային համալիրների, որոշ դեպքերում նաև լողավազան ունեցող առանձնատների համար։

Առավելություն։ մեկ խողովակի վնասվելիս համակարգի աշխատանքը չի կանգնում՝ շարունակելով աշխատել մեկ վակուումային խողովակով պակաս հզորությամբ։

Թերություն։ ավելի ծախսատար է, քան անճնշում համակարգը։

Իրականացված նախագծեր

Արևային ջրատաքացման համակարգ Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցում

Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցը այսուհետ իր կենցաղային տաք ջրի կարիքները հոգում է արևի օգնությամբ:

16 Հոկտեմբերի, 2018
Գործարկվել է տարածաշրջանի խոշորագույն ջերմային կայանը

«Շտիգեն» ընկերությունը կառուցել է տարածաշրջանի խոշորագույն արևային ջերմային կայանը:

17 Հոկտեմբերի, 2017