Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցը այսուհետ իր կենցաղային տաք ջրի կարիքները հոգում է արևի օգնությամբ: Հյուրանոցում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել և արդեն շահագործվում է 900 վակուումային խողովակներից բաղկացած արևային անջատ ճնշումային ջրատաքացման համակարգ: Արևային ջրատաքացման այս համակարգն ինտեգրված է գոյություն ունեցող կաթսայատանը:
‟
Համակարգը կապահովի տարեկան ավելի քան
2մլն դրամ խնայողություն հյուրանոցի համար: Բացի զգալի խնայողությունից, արևային համակարգը նաև պաշտպանում է շրջակա միջավայրը՝ տարեկան խնայելով ավելի քան 15000խմ բնական գազի այրումը։
Հարկ է նշել, որ կայանը տարեկան չի արտազատի ավելի քան 31 տոննա ածխաթթու գազ։ Այլ հյուրանոցների համար մեր կողմից տեղադրված արևային ջրատաքացման համակարգերին կարող եք ծանոթանալ ստորև․
Արևային ջրատաքացուցիչ Ալվա հյուրանոցում,արևային ջրատաքացուցիչ Ռիպա հյուրանոցում,արևային ջրատաքացուցիչ Պարկ Ավենյու հյուրանոցում։Հայաստանի ամենախոշոր վակուումային արևային ջրատաքացուցիչը Գորիսում,անջատ ճնշումային արևային ջրատաքացուցիչը Ծաղկաձորում: