Եթե փնտրում եք ցածր ռիսկայնությամբ կայուն եկամտի աղբյուր, արևային էլեկտրակայանում ներդրումը լավագույն լուծումն է։
Արդյունաբերական կամ համակարգային արևային էլեկտրակայանները (ԱԱրԷԿ կամ ՀԱրԷԿ) էլեկտրաէներգիա արտադրող խոշոր արևային (ֆոտովոլտային) կայաններ են։ Դրանք երկրի էներգետիկ համակարգում կատարում են նույն գործառույթը, ինչ հիդրոէլեկտրակայանները, ջերմաէլեկտրակայանները կամ ատոմակայանները։ Համակարգային արևային էլեկտրակայանները, ի տարբերություն սեփական կարիքների համար տեղադրված արևային էլեկտրակայանի, արտադրված էլեկտրաէներգիան ոչ թե սպառում են, այլ ամբողջությամբ վաճառում են բաշխիչ ցանցերին։
Համակարգային արևային էլեկտրակայանների կառուցումը Հայաստանում լիցենզավորվող բիզնես գործունեություն է։ 2018թ․ որոշման համաձայն կարելի է կառուցել մինչև 5ՄՎտ հզորության կայաններ, որոնց արտադրած էլեկտրաէներգիան «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կվաճառվի 23,864 դրամ/կՎտժ սակագնով (առանց ԱԱՀ-ի)
«Շտիգեն»-ը Հայաստանի խոշորագույն EPC (Engineering Procurement Construction) ընկերությունն է արևային էներգետիկայի ոլորտում։ Ընկերությունը իրականացնում է ՀԱրԷԿ-ի կառուցման ողջ շղթան՝ կայանի դիզայն, օգագործվող սարքավորումների մատակարարում, կայանի կառուցում, շահագործման հանձնում, ինչպես նաև հետագա սպասարկում։ Գործում է նաև խորհրդատվական ծառայություն կայանի հողի ընտրության, հողի նշանակության փոփոխման, լիցենզիա և ֆինանսավորում ստանալու ողջ ընթացքում։ Հայաստանում մինչև օրս կառուցված 10ՄՎտ համակարգային կայաններից 6,6 ՄՎտ-ի EPC-ն իրականացվել է Shtigen-ի կողմից։
Կայանը տեղադրվել է 2019 թվականին։ Տարեկան ապահովում է մոտ 14մլն ՀՀ դրամին համարժեք խնայողություն։
Կայանը տեղադրվել է 2019 թվականին։ Զբաղեցնում է 4 հա տարածք։ Կայանի տարեկան արտադրանքը կազմում է 3․4 ԳՎտԺ։
Կայանը տեղադրվել է 2019 թվականին: Տարեկան խնայողությունը կազմում է 32մլն ՀՀ դրամ։