Արևային սարքեր ընտրելիս առաջանում են մի շարք հարցեր՝ քանի՞ տարի կծառայեն, տարիների ընթացքում կարտադրե՞ն նույնքան էլեկտրաէներգիա, որքան առաջին տարում, ի՞նչ ռիսկեր կան, որոնք պետք է հաշվի առնել և այլն։ Այդ հարցերի պատասխաններն, իհարկե, նշված են յուրաքանչյուր ապրանքի տեղեկատվական թերթիկում։ Սակայն եկե՛ք տարանջատենք, թե որ երաշխիքը ինչին է վերաբերում, ու առհասարակ ինչ երաշխիքային տարբերակներ կան։

Արտադրողականության երաշխիք

Արտադրողականության երաշխիքը տրվում է արևային վահանակների ու ինվերտորների հետ։ Այն վերաբերում է որոշակի ժամանակահատվածում արևային վահանակների ու ինվերտորների աշխատանքին, դրանց թողունակությանը և հուսալիությանը: Ի տարբերություն ավանդական երաշխիքին, որն ապրանքային թերություններին կամ ծրագրային խնդիրներին է առնչվում, արտադրողականության երաշխիքը տրվում է՝ հիմք ընդունելով ժամանակի ընթացքում վահանակի աշխատանքի արդյունավետության նվազումը:
Երաշխիքի այս տեսակը շատ կարևոր է սպառողների համար, քանի որ արևային վահանակներն աստիճանաբար կորցնում են իրենց արդյունավետությունը տարբեր գործոնների՝ ջերմաստիճանի, խոնավության, եղանակային պայմանների, դեգրադացիայի և այլնի պատճառով: Սա սովորաբար երաշխավորում է, որ, օրինակ, արևային վահանակներն էլեկտրաէներգիա կարտադրեն իրենց սկզբնական հզորության առնվազն 80%-ով անգամ 25 տարվա շահագործումից հետո: Այսինքն՝ ակնկալվում է, որ նույնիսկ երկուսուկես տասնամյակ անց դրանք կշարունակեն էլեկտրաէներգիա արտադրել բարձր արդյունավետությամբ:
Արտադրական երաշխիք տրամադրելով՝ արտադրողները, ոաստացի, ապացուցում են իրենց հուսալիությունը։

Ապրանքային երաշխիք

Այս երաշխիքն ապահովագրում է որակին առնչվող ցանկացած խնդրից։ Այն սովորաբար երաշխավորում է, որ արևային վահանակները զերծ կլինեն թերություններից և կգործեն նախատեսվածի պես:
Ապրանքային երաշխիքի տևողությունը կարող է տարբեր լինել՝ կախված արտադրողից։ Որևէ թերություն կամ խափանում առաջանալու դեպքում արտադրողը վերանորոգում կամ փոխարինում է վնասված ապրանքը՝ առանց վճարի:
Կարևոր է ուշադրություն դարձնել արտադրանքի նյութի երաշխիքի հատուկ պայմաններին, քանի որ դրանք կարող են ներառել որոշակի սահմանափակումներ՝ կապված սխալ օգտագործման, ոչ պատշաճ տեղադրման կամ արտաքին գործոնների հետ:

Օրինակ, 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩-ի և 𝐓𝐨𝐩𝐜𝐨 𝐒𝐨𝐥𝐚𝐫-ի համագործակցության արդյունքում վահանակները տրամադրվում են 25 տարվա արտադրական և 15 տարվա ապրանքային երաշխիքներով։ Այլ ապրանքանիշերի դեպքում ցուցանիշները կարող են տարբեր լինել։