𝐊𝐒𝐓𝐀𝐑-ը, հավատարիմ մնալով էներգետիկ առաջադեմ լուծումները յուրաքանչյուրին հասանելի դարձնելու սկզբունքին, հայտարարել է առաջին լիթիում-տիտանային մարտկոցի (𝐋𝐓𝐎) գործարկման մասին:

Առավելությունները՝
•    Մարտկոցն ունի ամենաբարձր՝ մինչև 𝟏𝟔 𝟎𝟎𝟎 անգամ աշխատանքային ցիկլի կյանք (𝐜𝐞𝐥𝐥 𝐜𝐲𝐜𝐥𝐞𝐬), ինչը համապատասխանում է ՖՎ մոդուլների կյանքի ստանդարտ ցիկլին և կարող է աշխատել մինչև -𝟒𝟎 ջերմաստիճանի դեպքում

•    Մարտկոցը համատեղելի է 𝐊𝐒𝐓𝐀𝐑-ի 𝐁𝐥𝐮𝐄-𝐒𝟓𝟎𝟎𝟎𝐃 և 𝐄𝟏𝟎𝐊𝐓 հիբրիդ ՖՎ ինվերտորների հետ՝ լուծելով բնակարանների, գրասենյակների էլեկտրաէներգիայի պահպանման հարցը լեռնային և ալպյան շրջաններում, ինչը նախկինում հնարավոր չէր անել

•    Մարտկոցը պատրաստված է խելացի տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս կառավարել էներգիայի սպառումը սմարթֆոնի միջոցով

•    Արտակարգ իրավիճակներում առաջին անհրաժեշտության սարքավորումների սնուցման հնարավորություն:

𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩-ը 𝐊𝐒𝐓𝐀𝐑-ի հետ ունի տարիների գործընկերային հարաբերություններ։