Ինչպես ցանկացած սարքավորում, արևային վահանակները ևս, թե՛ արտաքին, և թե՛ ներքին գործոններով պայմանավորված, անկախ տեսակից ու որակից, ժամանակի ընթացքում աստիճանաբար մաշվում, դեգրադացվում են։ Պարզապես որոշ վանակներ կորցնում են իրենց արտադրական հզորությունը շատ ավելի դանդաղ, քան մյուսները:  Արդյունքում՝ նույն պայմաններում սկսում են ավելի քիչ էլեկտրաէներգիա արտադրել, քան ի սկզբանե էին դա անում։

Վահանակի դեգրադացիայի արագություն ասելով՝ նախևառաջ պետք է հասկանալ էներգիայի թողունակության նվազումը։ Ի դեպ, դեգրադացիան որակի աստիճանական անկման գործընթացն է, որը տեղի է ունենում ժամանակի և արտաքին գործոնների ազդեցության հետևանքով։

Ահա թե ինչ պետք է իմանալ վահանակների դեգրադացիայի մասին.

1️⃣ Վահանակների դեգրադացիայի գործընթացը շատ դանդաղ է տեղի ունենում: Միջին հաշվով՝ բարձրորակ վահանակները տարեկան կորցնում են իրենց արդյունավետության մոտ 0,5% — 1% -ը: Այդպիսով, նույնիսկ 25-30 տարի անց նրանք դեռ կաշխատեն իրենց սկզբնական հզորության 75-87%-ով:  Այսինքն՝ դրանք դեգրադացվում են առավելագույնը 20%-ով, ինչը թույլ է տալիս վահանակները կիրառել նախատեսվածից 10-15 տարի և ավելի։ Առաջին 10 տարում դեգրադացիան չի գերազանցում 10%-ը:

Պետք է հիշել, որ վահանակներն առաջին տարում ունենում են 2% արտադրողականության անկում, որից հետո թիվը նվազում է տարեկան ընդամենը 0,55%: Ի դեպ, սա ներկայումս աշխարհում լավագույն ցուցանիշն է, քանի որ ոչ վաղ անցյալում՝ ընդամենը 4-5 տարի առաջ, 1-ին տարում դեգրադացիայի մակարդակը 3 % էր, որից հետո տարեկան 0․73 % ցուցանիշ էր գրանցվում։

2️⃣ Դեգրադացիայի վրա ազդում են տարբեր գործոններ՝ ջերմաստիճանը, խոնավությունը, եղանակային պայմանները և հենց վահանակների որակը: Շատ կարևոր է բարձրորակ վահանակներ ընտրելն ու դրանք արհեստավարժ կերպով տեղադրելը՝ ապահովելով պատշաճ օդափոխություն, որպեսզի առավելագույնի հասցվի դրանց կյանքի տևողությունն ու  արդյունավետությունը:

3️⃣ Կանոնավոր սպասարկումը հաջորդ կարևոր քայլն է: Ինչպես ցանկացած այլ սարքավորում, արևային վահանակները պահանջում են որոշակի խնամք ու «հոգատարություն»: Դրանց պարբերաբար մաքրումը և ցանկացած խնդրի անհապաղ լուծումը կարող է օգնել նվազեցնել դեգրադացիայի ազդեցությունը և պահպանել դրանց արդյունավետ աշխատանքը։

4️⃣ Երաշխիքի առկայությունը հավելյալ հուսալիություն է արևային սարքավորում ձեռք բերելու համար։ Shtigen-ն, օրինակ, առաջարկում է երկարակյաց վահանակներ, որոնք արդյունաբերության մեջ դեգրադացիայի ամենացածր մակարդակն ունեն։ Թե ինչպիսի վահանակներ է առաջարկում Shtigen-ը, կարդացեք՝ https://bit.ly/443iK5Q