Նոր արևային կայանը, որը կառուցվել է Աղբերքում, դարձել է Հայաստանի էներգետիկ անկախությանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը։ Կապուտաչյա Սևանի ափին ծվարած Աղբերքը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2150 մ բարձրության վրա, անցյալ տարի միացավ Shtigen-ի արևին։ «Solar 5» ՍՊԸ-ի և Shtigen Group-ի համագործակցության շնորհիվ այստեղ այսօր գործում է ժամանակակից ֆոտովոլտային համակարգ՝ 5 ՄՎտ հզորությամբ։

Արևային կայանի տեխնիկական առանձնահատկությունները

Լեռնային, դժվարամատչելի ռելիեֆի պայմաններում ընդամենը չորս ամսում տեղադրված այս արևային կայանը, իսկապես, առանձնահատուկ է։ Նման հզորության նախագծերը սովորաբար ավելի երկար ժամանակ են պահանջում. Սակայն Shtigen-ի պրոֆեսիոնալ թիմին հաջողվեց ավարտել աշխատանքները սեղմ ժամկետներում։

«5Մ» կայանում տեղադրվել են համաշխարհային ճանաչում ունեցող գերժամանակակից TongWei 645 և 650 Վտ հզորության երկկողմանի միաբյուրեղ վահանակներ։ Այս վահանակները էլեկտրաէներգիա են արտադրում ինչպես դիմային, այնպես էլ հակառակ երեսներով՝ զգալիորեն բարձրացնելով արդյունավետությունը։ Որպես փոխակերպիչներ օգտագործվել են 250 կՎտ հզորությամբ հուսալի Kstar ապրանքանիշի սարքավորումները։

Բնապահպանական ազդեցությունը և ռազմավարական կարևորությունը

Այս խոշոր արևային կայանը, ըստ կանխատեսումների, տարեկան արտադրելու է մոտ 11 ԳՎտԺ էլեկտրաէներգիա։ Սա թույլ կտա կանխել ածխաթթու գազի (CO2) արտազատումը շրջակա միջավայր տարեկան մոտ 4884 տոննայով։

Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը նշում է. «Այս նախագծի իրականացումն օդ ու ջրի պես կարևոր է մեր երկրի ռազմավարական անվտանգության համար։ Հայաստանի նման երկրներում անցումը կանաչ էներգիային պարզապես անհրաժեշտություն է։ «5Մ» կայանը մեր կառուցած 11-րդ արդյունաբերական կայանն է, և նման խոշոր նախագծերը լինելու են շարունակական»։

Ինչու՞ է շահավետ արդյունաբերական արևային կայանի կառուցումը

Նմանատիպ նախագծերը ոչ միայն նպաստում են բնապահպանությանը, այլև ապահովում են կայուն ֆինանսական եկամուտներ ներդրողների համար։ Shtigen Group-ը, ունենալով 8 տարվա փորձ արդյունաբերական արևային կայանների (ներքին հղում) նախագծման ոլորտում, ապահովում է սարքավորումների առավելագույն ՕԳԳ և երկարակեցություն։

Նախագիծը հաջողությամբ ֆինանսավորվել է Ամերիաբանկի կողմից, ինչը ևս մեկ անգամ փաստում է նմանատիպ էներգետիկ նախագծերի վստահելիությունը։ Այսօր Աղբերքի արևային կայանը իր արտադրողականությամբ և հզորությամբ խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում։