Վանի ավանդույթները պահող ու հայկական ընտանեկան գինեգործությունը նորովի ներկայացնող այս հրաշք վայրում գինին իսկապես ստացել է հայկական արևի իրական համը։
«Վան Արդի» գինեգործարանի տնօրինությունը, գնահատելով արևի ուժը, որոշում կայացրեց օգտվել արևային էներգիայից։
Սա «Վան Արդի» գինեգործարանի արևային կայանն է: Տեղադրված 60 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի և 3 հատ 300 լ տարողությամբ ջրատաքացուցիչների շնորհիվ գինու գործարանը հոգում է իր էներգետիկ կարիքները․ կրճատվել են կոմունալ ծախսերը։ Իսկ խնայություններն ուղղվում են բիզնեսի զարգացմանը։