Արևային կայան ձեռք բերելու լավագույն ժամանակահատվածը փետրվար և մարտ ամիսներն են։

Այս հոդվածում կփորձենք բացատրել և հիմնավորել մեր այս պնդումը, որի համար նախ էական է դիտարկել ստորև նշված 3 կետերը․

  • Հիմնվելով արևային կայանների մոնիտորինգային համակարգերի տվյալների վրա՝ հնարավոր է ստանալ էներգիայի արտադրության տատանումների տարեկան քարտեզ:
  • Իսկ արևային էներգետիկայի բնագավառում ընդունված է տարին բաժանել ոչ թե 4 սեզոնների, այլ 2 հավասար մասերի՝ հիմքում դնելով գարնանային և աշնանային գիշերահավասարները։
  • Գարնանային գիշերահավասարի ժամանակ Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է։