Արևային սարքերը մատակարարել և տեղադրել է Shtigen Group-ը։
ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանն ասում է՝ համագործակցությունն այնքան արդյունավետ է եղել, որ որոշում է կայացվել կատարված աշխատանքով չսահմանափակվել։
«Վերջերս ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամներն Արցախում էին։ Այցելելով շրջաններ ու ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ վարչության անդամները ցանկություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ ջրատաքացուցիչների տեղադրման հաջորդ փուլի համար»,- ասում է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ առաջին փուլի աշխատանքները հիմնականում ավարտվել են, սակայն մի քանի ընտանիքների համար նախատեսված ջրատաքացուցիչները ճանապարհի փակ լինելու պատճառով տեղ չեն հասել:

Շահառուներն Արցախի Մարտունու շրջանի Պառավաթումբ, Ննգի, Կաղարծի,Կոլխոզաշեն, Խնուշինակ, Մաճկալաշեն, Մարտակերտի շրջանի Կիչան, Նոր Կիլիկիա, Ճանկաթաղ, Վաղուհաս, Մաղավուզ, Հարությունագոմեր, Ասկերանի շրջանի Պատարա, Ասկերան, Վարազաբուն, Այգեստան, Աստղաշեն համայնքների՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած և բազմազավակ ընտանիքներն են։

Գազիֆիկացված համայնքներում ՀՕՄ-ը հոգացել է ծրագրի ամբողջ ծախսը, իսկ չգազիֆիկացված համայնքներում, Արցախի կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, անհրաժեշտ գումարի 50%-ը սուբսիդավորել է կառավարությունը։
• «Սահման» ՀԿ-ի հանգանակությունների հարթակի միջոցով՝ «Նվիրատվության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն» դաշտում նշելով «Արևածագ Արցախում»
• Telcell տերմինալներով և առցանց դրամապանակով