Նկարում ներկայացված արևային էլեկտրակայանը բաղկացած է 15 հատ 345Վտ հզորությամբ մոնոբյուրեղային վահանակներից: Կայանի դրվածքային հզորությունը 5,2 կՎտ է: Արևային այս էլեկտրակայանը (Ֆոտովոլտային կայանը) տարեկան կարտադրի մոտ 8800 կՎտ*ժ էլեկտրաէներգիա, որի միջոցով տարեկան կխնայվի ավելի քան 370,000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ շրջակա միջավայր ածխաթթու գազի արտանետումների ծավալը կկրճատվի 4 տոննայով: Որպես արևային ջերմային կայան՝ տեղադրվել է ոչ ճնշումային թերմոսիֆոն տեսակի արևային ջրատաքացուցիչ, որը շահագործման առաջին իսկ ամսից մեր հաճախորդին հնարավորություն է տվել խնայել ամսական միջինում 10000-12000 ՀՀ դրամ։