Տարածաշրջանի ամենամեծ բիոտեխնոլոգիական պարկի՝ FMD K&L ընկերության Երևանյան սերվերային կենտրոնի անխափան աշխատանքի համար տեղադրվել է Արևային հիբրիդային տիպի էլեկտրակայան, որի դիզայնն ու տեղադրումը կատարվել է Հայաստանում արևային էներգետիկայի առաջատար «Շտիգեն» ընկերության կողմից։ Կայանի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ապահովում է անխափան էլեկտարէներգիա անգամ այն դեպքում, երբ ցանցում կա անջատում։

FMD K&L ընկերության սերվերային տնտեսության համար տեղադրվել է երկու առանձին հիբրիդային տեսակի էլեկտրակայան՝ գումարային 8կՎտ դրվածքային հզորությամբ, ինչը տարեկան կարտադրի 12750 կՎտ*ժ էլեկտրաէներգիա և կխնայի 535000 դրամ գումարային արտահայտությամբ։