Սիսիանի թիվ 4 մանկապարտեզում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել են արևային սարքավորումներ` արևային էլեկտրակայան և թերմոսիֆոն տիպի արևային ջրատաքացուցիչ։ Արևային համակարգերը տեղադրվել են «Նախակրթարաններում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ JICA-ի 2018 թվականի «Մինի Գրանտ» ծրագրի դրամաշնորհային միջոցներով: «Շտիգեն»-ի կողմից տեղադրվել են արևային վահանակների շուկայի առաջատարներից Talesun ընկերության պոլիկրիստալային տիպի մոդուլներ, ինչպես նաև Kstar ընկերության ինվերտեր (Shtigen-ը Kstar-ի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է տարածաշրջանում)։ Արևային կայանի դրվածքային հզորությունը 2,6 կՎտ է, որի տարեկան արտադրած 4000կՎտ*ժ էլեկտրաէներգիայի շնորհիվ նախակրթական ուսումնական հաստատությունը կխնայի տարեկան 168 000 ՀՀ դրամ։ Մանկապարտեզի տանիքին տեղադրված կայանը կկրճատի շրջակա վիջավայր արտազատվող ածխաթթու գազի ծավալը տարեկան 1,8 տոննայով։ Տեղադրվել է նաև Shtigen ջրատաքացուցիչ 300 լիտր բաքի ծավալով: Shtigen ջրատաքացուցիչի տարեկան խնայողությունը կկազմի 100000-120000 դրամ։