Արևային Հայաստանի մարզերում՝ գյուղերում և քաղաքներում «Շտիգեն Էներգետիկ համակարգեր» ընկերությունը շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած առաքելությանը՝ արևը հասանելի դարձնելով բոլորին։ Ընկերության Սպիտակի ներկայացուցչության փորձառու ինժեներական թիմի կողմից տեղադրվել են նաև արևային ջրատաքացուցիչներ Լոռու մարզի մի շարք համայնքներում՝ Սպիտակ, Սարամեջ, Լեռնանցք, Ջրաշեն։

«Շտիգեն»-ի աշխատանքային պրակտիկայում հաճախ են հանդիպում այնպիսի դեպքեր, երբ արևային ջրատաքացուցիչ տեղադրելուց հետո՝ զգալով արդյունավետությունը, հաճախորդները ցանկություն են հայտնում տեղադրել նաև արևային էլեկտրակայան։ Ավելին․ լինում են նաև դեպքեր, երբ հաճախորդները ցանկություն են հայտնում ավելացնել արդեն տեղադրված արևային էլեկտրակայանների հզորությունը։