Ս․ թ․ մարտի 18-ին, գերմանական KfW զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնակական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան, բանկի Հայաստանյան ծրագրերի համակարգող Բելլա Անդրիասյանը և «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության տնօրեն, վերականգնվող էներգետիկայի փորձագետ Հայկ Շեկյանը այցելեցին բանկի միջոցներով, «ԱԳԲԱ լիզինգ»-ի կողմից ֆինանսավորված, «Շտիգեն»-ի կողմից կառուցված «Կռունկ 1» համակարգային արևային էլեկտրակայան։ Հյուրերը շրջեցին կայանի տարածքում, ծանոթացան կիրառված տեխնիկական լուծումներին և կայանի՝ շահագործումից մինչև օրս արձանագրած արտադրողականության ցուցանիշներին։Հյուրերը գոհունակություն հայտնեցին կատարված աշխատանքի և արձանագրված ցուցանիշների վերաբերյալ։