Մայիսի 14-ին, տեղի ունեցավ մեր գործընկեր Ամերիաբանկի կողմից կազմակերպված Արևային էներգետիկայի համաժողովը։ Համաժողովի նպատակն էր բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն տալ ծանոթանալու արևային էներգիայի օգտագործման առավելություններին, արևային էլեկտրակայանների առանձնահատկություններին, ֆինանսավորման արդյունավետ սխեմաներին, առկա փորձին և տեղում ստանալ ամբողջական խորհրդատվություն արևային էներգիայի օգտագործման ողջ գործընթացի վերաբերյալ: