«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցն այսուհետ իր էներգետիկ կարիքների ⅓-ը կհոգա անվճար՝ արևային էներգետիկայի շնորհիվ։ Հայաստանի ամենահեռավոր համայնքներից մեկում՝ Աշոցքում տեղակայված «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից հետո։ Տասը տարվա շահագործման ժամկետով կառուցված այս հիվանդանոցը գրոծում է մինչև օրս՝ անվճար բուժօգնություն տրամադրելով ոչ միայն Շիրակի ու Լոռու մարզերի, այլ նաև Ջավախքի բնակչությանը։
ՀՀ բյուջեից ֆինանսավորում չստացող և բացառապես արտասահմանյան բարերարների հանգանակություններով գործող հիվանդանոցում 2018 թվականին Համահայկական հիմնադրամի ֆինասավորմամբ տեղադրվել է արևային համակարգեր։