Հայաստանի արևային էներգիայի խոշորագույն մատակարար, արևային էներգետիկայի առաջատար «Շտիգեն» ընկերության ավստրիական գործընկերը՝ աշխարհի լավագույն ինվերտորներ (փոխակերպիչներ) արտադրող, շուկայի առաջատար «Ֆրոնիուս» ընկերությունը այս տարվա նոյեմբերի 14-15-ը կիրականացնի դասընթաց, որին կարող են մասնակցել ինժեներները, տեխնիկական մասնագետները, արևային մարտկոցներ և ինվերտորներ տեղադրողները, էներգախնայողության գաղափարի կողմնակիցները ինչպես նաև նրանք, ովքեր ցանկանում են աշխատանք գտնել վերականգնվող էներգիայի ոլորտում։ Այս վերապատրաստման դասընթացում,ֆոտովոլտային կայաններ տեղադրող ընկերությունների տեխնիկական աշխատողները կսովորեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ Fronius PV ինվերտորների և համակարգերի մոնիտորինգի սարքերի տեղադրման, շահագործման և սպասարկման մասին: Վերապատրաստման դասընթացը հիմնված է Fronius SnapINverter սերնդի վրա և ունի պրակտիկ բնույթ: Դասընթացի մասնակիցը կսովորի, թե ինչպես փոխարինել ինվերտորի բաղադրիչները`օգտագործելով իրական սարքը: Դասընթացի լավագույն մասնակիցները կստանան աշխատանքի հնարավոորություն «Շտիգեն» ընկերության կողմից։ Այս երկօրյա ուսումնական դասընթացին մասնակցությունը Ձեզ հնարավորություն կտա դառնալու Fronius Service լիազորված գործընկեր և ծառայություններ մատուցել Fronius ողջ արտադրանքի տիրույթում, ինչպես նաև աշխատանքի անցել «Շտիգեն»-ում։ Բաց մի թողեք Fronius-ի վերջին արտադրանքների մասին սովորելու Ձեր հնարավորությունը և ստանալու աշխատանքի առաջարկ արևային էներգետիկայի Հայաստանյան առաջատար «Շտիգեն» ընկերությունից։

Օրակարգ

Օր 1 / 14․10․2018

Ներածություն

Fronius ինվերտերները մի հայացքով

Fronius SnapINverter ինվերտեր

Fronius Symo / ECO ինվերտերներ

Անսարքությունների վերացում / Display

Գործնական մաս Fronius Symo, Eco, Primo 10-25kW

Օր 2 / 15․10․2018

1-ին օրվա ամփոփում

Համակարգի մոնիտորինգ Fronius

Տվյալների մենեջեր

Էներգիայի կառավարման տարբերակները

Fronius DATCOM & Սենսորներ

Համակարգի նախագծում, Fronius կոնֆիգուրատոր

Fronius Service Partner-ի ծառայության մատուցման գործընթացը