Մոսկվայաբնակ ներդրող Կարեն Ղազարյանը և իր գործընկեր արևային էներգետիկայի առաջատար «Շտիգեն» (Shtigen) ընկերությունը «Բիզնես Արմենիայի» աջակցությամբ հայտարարեցին գումարային 10ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների՝ ֆոտովոլտային կայանների ծրագրերում ներդրումներ անելու որոշման մասին։ Առաջին ծրագրերը կիրականցվեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Հիշեցնենք, որ «Շտիգեն»-ը իր երկու միջազգային գործընկերներ՝ ինվերտերների շուկայում առաջատար «Ֆրոնյուս»-ի (Fronius) և ֆոտովոլտային վահանակների միջազգային առաջատար արտադրող «Թելսան»-ի (Talesun) հետ հանդիսանում է միջոցառման ոսկե հովանավոր։