Սեպտեմբերի 19-20-ն Աստանայում անցկացվեց «Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի էներգետիկ շաբաթ-2023» համաժողովը, որի «ՈՍԿԵ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ» Shtigen Group-ն էր:
Այս լայնամասշտաբ իրադարձությանը մասնակցում էին էներգետիկ ոլորտի համաշխարհային խոշորագույն ընկերությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների, խորհրդատվական ընկերությունների, ինչպես նաև միջինասիական երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, ներդրողներ ու գործարարներ:
Մասնակիցները քննարկեցին արևային, հողմային և հիդրոէլեկտրակայանների ոլորտի զարգացմանն ու միջազգային համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր։
Կոնֆերանսի նպատակն էր ճանապարհներ ուրվագծել մասնավոր և օտարերկրյա ներդրումները խրախուսող քաղաքականությամբ տարածաշրջանում արևային և հողմային էներգետիկան զարգացնելու ուղղությամբ՝ այդպիսով Կենտրոնական Ասիան վերածելով կանաչ էներգետիկայի օազիսի։

Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը կարծում է, որ համաժողովը լավ հնարավորություն էր նորագույն էներգետիկայի ոլորտը տարածաշրջանում զարգացնելու առումով։ «Մեր գործունեությունը սկսվում, սակայն չի ավարտվում արևային էներգետիկայով։ Մեզ համար հավասարապես կարևոր և դիտարկելի են մյուս ենթաճյուղերը ևս, օրինակ՝ հողմային էներգետիկան, ինչը զարգացման մեծ պոտենցիալ ունի թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում։ Հետևաբար մեր աշխատանքային շրջանակը չի սահմանափակվելու Հայաստանով։ Մենք հավակնում ենք դառնալ ոլորտի զարգացման նաև անդրսահմանային դերակատար»,- ասում է Հայկ Շեկյանը՝ ընդգծելով, որ համաժողովը հիանալի հնարավորություն էր գիտելիքով ու փորձով փոխանակվելու, գործընկերային նոր հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև ներդրումային հեռանկարային առաջարկները դիտարկելու համար։

 

Միջոցառման միակ «Ոսկե հովանավոր» Shtigen Group-ը ջանքեր չի խնայում կենտրոնանալու տարածաշրջանում ու Կենտրոնական Ասիայում մաքուր և վերականգնվող էներգիայի նախաձեռնությունների առաջխաղացման, համաշխարհային ազդեցիկ ու հուսալի ընկերությունների հետ հնարավոր բիզնես համագործակցություններ հաստատելու ուղղությամբ:

Shtigen Group-ի կորպորատիվ բիզնեսի զարգացման ղեկավար Հովհաննես Նազարյանն ասում է, որ Shtigen-ի համար համաժողովն ինչպես բովանդակային, այնպես էլ բիզնես կապերի առումով էր հետաքրքիր․ «Shtigen-ը գնում է հավակնոտ ծրագրերի հետևից ու ձգտում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում առանցքային դերակատարում ունենալ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում։ Շնորհիվ կուտակած փորձի ու ոլորտի զարգացմանն ուղղված քայլերի՝ Shtigen-ը համաժողովի մասնակիցների համար նաև օրինակ էր, թե ինչպես կարելի է զրոյից ընկերությունների խումբ ձևավորել, զարգանալ ու առանցքային դերակատարում ունենալ տարածաշրջանում»։