Հայաստանի արևային էներգիայի խոշորագույն մատակարար, արևային էներգետիկայի առաջատար «Շտիգեն» ընկերության ավստրիական գործընկերը՝ աշխարհի լավագույն ինվերտորներ (փոխակերպիչներ) արտադրող, շուկայի առաջատար «Ֆրոնիուս» ընկերությունը այս տարվա նոյեմբերի 14-15-ը իրականացրեց դասընթաց, որին մասնակցեցին մի շարք ինժեներներ, տեխնիկական մասնագետներ, արևային մարտկոցներ և ինվերտորներ տեղադրողներ, էներգախնայողության գաղափարի կողմնակիցներ, ինչպես նաև նրանք, ովքեր ցանկանում էին աշխատանք գտնել վերականգնվող էներգիայի ոլորտում։
Այս վերապատրաստման դասընթացում, ֆոտովոլտային կայաններ տեղադրող ընկերությունների տեխնիկական աշխատողները սովորեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ Fronius PV ինվերտորների և համակարգերի մոնիտորինգի սարքերի տեղադրման, շահագործման և սպասարկման մասին: Վերապատրաստման դասընթացը հիմնված էր Fronius SnapINverter սերնդի վրա և ուներ գործնական բնույթ: Դասընթացի մասնակիցները սովորեցին, թե ինչպես փոխարինել ինվերտորի բաղադրիչները`օգտագործելով իրական սարքը:
Օրակարգը հետևյալն էր․
Օր 1
- Ներածություն
- Fronius ինվերտերները մի հայացքով
- Fronius SnapINverter ինվերտեր
- Fronius Symo / ECO ինվերտերներ
- Անսարքությունների վերացում / Display
- Գործնական մաս Fronius Symo, Eco, Primo 10-25kW
Օր 2
- 1-ին օրվա ամփոփում
- Համակարգի մոնիտորինգ Fronius
- Տվյալների մենեջեր
- Էներգիայի կառավարման տարբերակները
- Fronius DATCOM & Սենսորներ
- Համակարգի նախագծում, Fronius կոնֆիգուրատոր
- Fronius Service Partner-ի ծառայության մատուցման գործընթացը