Հայաստանի արևային էներգիայի խոշորագույն մատակարար, արևային էներգետիկայի առաջատար «Շտիգեն» ընկերության ավստրիական գործընկերը՝ աշխարհի լավագույն ինվերտորներ (փոխակերպիչներ) արտադրող, շուկայի առաջատար «Ֆրոնիուս» ընկերությունը այս տարվա նոյեմբերի 14-15-ը իրականացրեց դասընթաց, որին մասնակցեցին մի շարք ինժեներներ, տեխնիկական մասնագետներ, արևային մարտկոցներ և ինվերտորներ տեղադրողներ, էներգախնայողության գաղափարի կողմնակիցներ, ինչպես նաև նրանք, ովքեր ցանկանում էին աշխատանք գտնել վերականգնվող էներգիայի ոլորտում։

Այս վերապատրաստման դասընթացում, ֆոտովոլտային կայաններ տեղադրող ընկերությունների տեխնիկական աշխատողները սովորեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ Fronius PV ինվերտորների և համակարգերի մոնիտորինգի սարքերի տեղադրման, շահագործման և սպասարկման մասին: Վերապատրաստման դասընթացը հիմնված էր Fronius SnapINverter սերնդի վրա և ուներ գործնական բնույթ: Դասընթացի մասնակիցները սովորեցին, թե ինչպես փոխարինել ինվերտորի բաղադրիչները`օգտագործելով իրական սարքը:

Օրակարգը հետևյալն էր․

Օր 1 

  • Ներածություն
  • Fronius ինվերտերները մի հայացքով
  • Fronius SnapINverter ինվերտեր
  • Fronius Symo / ECO ինվերտերներ
  • Անսարքությունների վերացում / Display
  • Գործնական մաս Fronius Symo, Eco, Primo 10-25kW

Օր 2 

  • 1-ին օրվա ամփոփում
  • Համակարգի մոնիտորինգ Fronius
  • Տվյալների մենեջեր
  • Էներգիայի կառավարման տարբերակները
  • Fronius DATCOM & Սենսորներ
  • Համակարգի նախագծում, Fronius կոնֆիգուրատոր
  • Fronius Service Partner-ի ծառայության մատուցման գործընթացը