Նկարներում պատկերված առանձնատան ճարտարապետական լուծումներն ավարտուն տեսք են ստանում Shtigen-ի կողմից տեղադրված արևային համակարգերով։
20 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային այս կայանը հաշվարկվել ու նախագծվել է այնպես, որ այսուհետ տան ոչ միայն էլէկտրաէներգիայի ծախսը, այլև ջեռուցումը ու հովացումը կատարվելու է արևից ստացված անվճար հոսանքով։
‟
Էլեկտրաէներգիա, հովացում, ջեռուցում և կենցաղային տաք ջուր արևով:
Կայանում օգտագործվել է աշխարհում լավագույն SUNPOWER ֆոտովոլտային վահանակները, որոնք միակն են տարածաշրջանում, որ ունեն 25 տարվաոչ միայն արտադրողականության, այլև ապրանքային երաշխիք, և 25 կՎտ հզորությամբ KSTAR ընկերության փոխակերպիչ։
Արտադրանքի բարձր որակն ու հուսալիությունը SunPower ընկերության շարժիչ ուժն են։
Ինչո՞վ են տարբերվում SunPower P վահանակները հասարակ արևային վահանակներից։
Ի տարբերություն սովորական վահանակների, որոնց վրա մի փոքր ստվերի դեպքում անգամ, տեղի է ունենում էներգիայի 33% կորուստ, SunPower P դասի վահանակների վրա ստվերի առկայությունը հանգեցնում է կրկնակի ցածր կորստի։
Բացի այդ, հասարակ վահանակների համեմատ, այս վահանակներն առաջարկում են 20%-ով ավելի շատ էլեկտրաէներգիա:
Կենցաղային օգտագործման տաք ջուրը ևս ստացվում է արևից SUNRAIN ընկերության ճնշումային համակցված արևային ջրատաքացուցիչների միջոցով։ Տեղադրվել է 2 հատ 250 լիտր բաքի ծավալ ունեցող ջրատաքացուցիչ։ Ճնշումային համակցված արևային ջրատաքացուցիչների մասին մանրամասն կարդացեք այստեղ։