Առկա են ինչպես գետնի վրա ձգվող և պատին ամրացող, այնպես էլ 𝐁𝐢𝐥𝐥𝐢𝐧𝐠 համակարգով աշխատող մոդելներ։
𝐊𝐒𝐓𝐀𝐑-ը հանդիսանում է Shtigen-ի էքսկլյուզիվ գործընկերը 2016 թ-ից։
«Քեյսթար»-ն առաջինն է ԱՊՀ երկրներում ՖՎ փոխակերպիչներ մատակարարողների շարքում։
Պատահական չէ, որ ընկերությունը՝
✓ իր ապրանքներն ու ծառայություններն է առաջարկում ավելի քան 100 երկրներում,
✓ ունի 18 արտասահմանյան մասնաճյուղ,
✓ 40 տեխսպասարկման կենտրոններ, որոնց մի մասը՝ 24/7 ռեժիմով:
Արևային փոխակերպիչներից բացի «Քեյսթար» ընկերությունը արտադրում է նաև էլեկտրոմոբիլների լիցքավորիչներ, անխափան սնուցման սարքեր (UPS), մարտկոցներ, ճշգրիտ սնուցման սարքեր Data Сenter-ների համար և այլն։
‟
«Քեյսթար»-ն ունի խոշոր գիտահետազոտական կենտրոն (ավելի քան 600 մասնագետ)։ Հենց դա է ընկերության հաջողության գրավականներից մեկը․ 2018-ին ընկերության ներդրումները գիտահետազոտական աշխատանքներում կազմել են 2մլն ԱՄՆ դոլար։
Թբիլիսյան 16/10 հասցեում գտնվող Առաջին ԷԼեկտրական Ավտո Սերվիսում արդեն մի քանի ամիս է տեղադրված են 𝐊𝐒𝐓𝐀𝐑 լիցքավորիչներ։
Լիցքավորիչների այս մոդելը նախատեսված է չինական արտադրության էլեկտրական մեքենաների համար։