Արևային այս կայանը Երևանի Ավան վարչական համայնքի Մ. Բաբաջանյան 𝟰/𝟭𝟮 հասցեում գտնվող 𝗕𝗮𝘀𝗶𝗰 𝗖𝗲𝗻𝘁𝗲𝗿 (Բեյսիք Սենթըր) հագուստի սրահի տանիքին է։ 𝟭𝟬𝟮կՎտ դրվածքային հզորությամբ այս արևային (ֆոտովոլտային) կայանը տարեկան կարտադրի մոտ 𝟭𝟰𝟴․𝟬𝟬𝟬 կՎտժ էլեկտրաէներգիա։
Հատկանշական է, որ տեղադրման պահին՝ 𝟮𝟬𝟮𝟭թ․ վերջին եռամսյակում, կայանը, ըստ հաշվարկների, պետք է ապահովեր մոտ 𝟳 մլն դրամի տարեկան խնայողություն։ Այսինքն, սեփականատերը արևայնացվելու որոշումը կայացրել էր՝ հիմնվելով հենց այս թվի վրա։ Սակայն, 𝟮𝟬𝟮𝟮թ-ի փետրվարի 𝟭-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի գնի հերթական թանկացման արդյունքում այսօր նույն կայանը տարեկան կապահովի մոտ 𝟴𝟬𝟬․𝟬𝟬𝟬 դրամով ավելի եկամուտ։ Ահա թե ինչու են արևային ոլորտի ներկայացուցիչները հաճախ շեշտում, որ արևային տեխնոլոգիաները, ի թիվս այլ առավելությունների՝ սեփականատիրոջն ապահովում են նաև որոշակի անվտանգություն ու ռիսկերի կրճատում։