«Շտիգեն Էներգետիկ համակարգեր» ընկերությունը «Գետամեջ»-ի թռչնաֆաբրիկայում տեղադրել է 237,6 կՎտ դրվածքային հզորության արևային (ֆոտովոլտային) կայան, որը Հայաստանում մինչ օրս տեղադրված ամենամեծ տանիքային արևային կայանն է: Գետամեջի թռչնաֆաբրիկան վերագործարկվելով 2018 թվականին, իր առջև խնդիր է դրել նաև բարձրացնելու արտադրական մշակույթը, որը միանշանակ նպաստելու է և՛ շրջակա միջավայրի պահպանմանը, և՛ էկոլոգիապես մաքուր թռչնամիս արտադրելուն: Այս նպատակով արևային էլեկտրակայանին զուգահեռ, որը ապահովելու է ընկերության պահանջարկի շուրջ 60%-ը, թռչնաֆաբրիկայում արդեն գործում է արևային էներգիայից տաք ջուր ստանալու համակարգը: Տեղադրված է 15 հատ 300լ (ընդհանուր առմամբ 4500լ) տարողությամբ «Շտիգեն» արևային ջրատաքացուցիչներ։ Թերմոսիֆոն տեսակի այս ջրատաքացուցիչներում ջրի ջերմաստիճանը հասնում է մինչև եռման ջերմաստիճանի, ինչը շատ կարևոր է փետուրները թռչնամսից անջատելու գործընթացը հեշտացնելու համար։ Արևային ջրատաքացման այս համակարգը տարեկան կխնայի առնվազն 2 մլն դրամ (էլեկտրաէներգիայով ջուրը տաքացնելու դեպքում՝ 3 անգամ ավել) և շրջակա միջավայրը չի աղտոտի մինչև 20 տոննա աշխաթթու գազով։ Այս տեղադրմանը անդրադարձել են նաև finport.am , b24.am, bankinfo.am, armswissbank.am կայքերը: