«Շտիգեն» ընկերությունը սկսել է «Շտիգեն Քիդս» խորագրով կրթական ծրագիր, որի մեկնարկը տրվել է հուլիսի 6-ին Լոռու մարզի «Սմարթ» կրթական կենտրոնում՝ «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ» դասընթացով: «Շտիգեն Քիդս» ծրագիրը բաղկացած է 6 դինամիկ ու ինտերակտիվ օնլայն դասընթացներից և գործնական հատվածից։ Հուլիսի 6-ին մեկնարկած դասընթացներին մասնակցում էին մոտ 140 երեխա: Դասընթացը տեսաձայնագրվել է, որի հիմքի վրա ստեղծվելու է «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ» կուրսի առցանց տարբերակը՝ Հայատանի, Արցախի հեռավոր համայնքների, ինչպես նաև Սփյուռքում ապրող 12-16 տարեկան երեխաների համար: Դասընթացը ոչ միայն վերաբերում է արևային էներգիային, այլև վերականգնվող էներգիայի մյուս հատվածներին: Ընդ որում, շեշտը դրել ենք Հայաստանում ապագա ունեցող վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա։