Վերականգնվող էներգետիկա և գյուղատնտեսություն․ այս ոլորտների հատման կետն ագրովոլտային կայաններն են։ Եկե՛ք միասին հասկանանք այսքան բարդ թվացող տեխնոլոգիան ամենապարզ բանաձևով։

 

Ի՞նչ է ագրովոլտային տեխնոլոգիան

 

Ագրովոլտային տեխնոլոգիան կիրառվում է հողատարածքը խնայելու նպատակով։ Այսինքն՝ հողն օգտագործվում է ինչպես արևային էներգիայի արտադրության, այնպես էլ գյուղատնտեսական կամ անասնաբուծական նպատակներով: Բարձրադիր գոտիներում տեղադրված արևային կայաններն այս տեխնոլոգիայի շնորհիվ չեն զբաղեցնում անասունների արածեցման համար նախատեսված տարածքները, իսկ ավելի շոգ վայրերում դրանք ստվեր են ապահովում պտղատու մշակաբույսերի համար, կենդանիներին էլ փրկում են շոգից։

Այսինքն՝ սրանք հնարավորություն են տալիս նույն հողակտորը կիրառել միաժամանակ գյուղատնտեսության և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Ներկա պահին, ի դեպ, աշխարհում գործող ագրովոլտային համակարգերի գումարային հզորությունը հատում է 14 ԳՎտը։

 

Ի՞նչ օգուտ է տալիս ագրովոլտային կայանը

 

Անկախ բերքի քանակից, գյուղատնտեսը ստանում է լրացուցիչ եկամուտ արևային կայանից։ Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս նաև․

  • նվազեցնել կլիմայի փոփոխության ազդեցությունը գյուղական համայնքների վրա,
  • բարձրացնել համայնքի տնտեսական կայունությունը՝ ստեղծելով եկամտի լրացուցիչ աղբյուրներ,
  • նպաստել կլիմայի փոփոխության կանխարգելմանը և բարձրացնել երկրի էներգետիկ անվտանգությունը։

 

Ագրովոլտային տեխնոլոգիայի առավելությունը

  • ՀՈՂԻ ԲԱԶՄԱԿԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆ
  • էլեկտրաէներգիայի արտադրություն
  • Բերքատվության աճ ավելի զով միջավայրի շնորհիվ
  • Ֆոտոսինթեզի արդյունավետության բարձրացում
  • Բերքի հավելյալ պաշտպանություն կարկուտից, քամուց, երաշտից, հորդ անձրևներից
  • ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՏՆՏԵՍՈՒՄ քիչ գոլորշիացման շնորհիվ
  • CO2-ի ԿՐՃԱՏՈՒՄ

Shtigen-ի կառուցած ագրովոլտային կայանները

 

Արարատի անասնաֆերմայում 2022 թ․ տեղադրել ենք ագրովոլտային կայան, որն ունի 𝟭𝟬𝟬 կՎտ դրվածքային հզորություն՝ տարեկան ապահովելով ավելի քան 𝟳 մլն դրամի խնայողություն։ Ֆոտովոլտային վահանակների մի մասը տեղադրված է հատուկ հենասյուների վրա, ինչը հնարավորություն է տալիս կիրառել նաև վահանակների տակի հողատարածքը։ Հատկապես ամռան շոգ օրերին վահանակների ստվերը լավագույն պաշտպանիչ ծածկն է կենդանիների համար։

 

Ավելին՝ https://shtigen.com/hy/blog/agrivoltaics-for-a-livestock-farm/

 

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի դպրոցի բակում Shtigen-ը 20 կՎտ հզորությամբ ագրովոլտային կայան է տեղադրել:

Այն ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Կանաչ էներգիա արդյունավետ գյուղատնտեսության համար» նախագծի շրջանակում է կառուցվելլ։

Այս կայանը միևնույն տարածքը տարբեր նպատակներով օգտագործելու լավագույն օրինակներից է․  վահանակների տակ ծառեր են տնկվել։

Ավելին՝ https://bit.ly/3uYug6x