Կապուտաչյա գեղեցկուհու ափին ծվարած Հայաստանի ամենագողտրիկ անկյուններից մեկը՝ Աղբերքը, որը ծովի մակերևույթից 2150 մ բարձրության վրա է և շրջապատված է լեռներով, անցյալ տարի որոշեց միանալ Shtigen-ի արևին։
«Solar 5» ՍՊԸ-ի և Shtigen Group-ի համագործակցության արդյունքում 5 ՄՎտ (տեղակայված 6․ 784 Մվտ) հզորության արևային կայան է կառուցվել։ Լեռնային, դժվարամատչելի ռելիեֆի պայմաններում ընդամենը չորս ամսում տեղադրված կայանն, իսկապես, առանձնահատուկ է, չէ՞ որ նման պայմաններում և մանավանդ նման հզորության կայաններ տեղադրելն ավելի երկար ժամանակ են պահանջում։
«5Մ» արևային կայանը, ըստ կանխատեստումների, տարեկան արտադրելու է մոտ 11 ԳՎտԺ էլեկտրաէներգիա՝ կանխելով շրջակա միջավայր ածխաթթու գազի արտազատումը տարեկան մոտ 4884 տոննայով։
Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը Աղբերքում կառուցված կայանի համասեփականատերերից է։ Նա մեծ ձեռքբերում է համարում նման կայանի տեղադրումն ինչպես Shtigen Group-ի, այնպես էլ ողջ Հայաստանի համար․ «Այս կայանի կառուցումն առանձնահատուկ է մի քանի կետերով․ նախ նման բնակավայրերն ունեն ռազմավարական կարևոր նշանակություն մեր երկրի համար, և խոշոր նախագծեր իրականացնելն օդ ու ջրի պես բան են։ Բացի այդ, այս խոշոր կայանի տեղադրմամբ կարևոր քայլ կատարեցինք Հայաստանի կանաչ էներգետիկ աշխարհում։ Հայաստանի նման երկրները, որտեղ թե՛ եղանակային պայմաններն են թույլ տալիս, թե՛ ռազմավարական խնդիրներն են ստիպում, կանաչ էներգիային անցում կատարելը պարզապես անհրաժեշտություն է։ Shtigen Group-ի համար ևս «5Մ» կայանը կարևոր ձեռքբերում է, ու նման նախագծերը շարունակական են լինելու»։
«5Մ» կայանում տեղադրվել են ներկա պահին ամբողջ աշխարհում հայտնի գերժամանակակից TongWei 645 և 650 Վտ հզորության երկկողմանի միաբյուրեղ վահանակներ, որոնք էլեկտրաէներգիա են արտադրում ինչպես դիմային, այնպես էլ հակառակ երեսներով։ Նաև օգտագործվել են 250 կՎտ հզորությամբ Kstar ապրանքանիշի փոխակերպիչներ։
Սա Shtigen Group-ի կառուցած 11-րդ արդյունաբերական կայանն է։ Այն ֆինանսավորվել է Ամերիաբանկի միջոցով։
Այսպիսով՝ «5Մ» արևային կայանը արտադրողականությամբ, ինչպես նաև գումարային հզորությամբ խոշորագույններից է Հայաստանում։