Shtigen-ի նորությունները և իրականացված աշխատանքները մեր բլոգում
Shtigen Group-ը գտել է ճգնաժամերից դուրս գալու և նոր հնարավորություններ ստեղծելու ճանապարհը։ Այդ ճանապարհը, որը լույս է սփռում մեր կյանքում, գիրքն է։ Վերջին տարիներին մեր ժողովրդի ծանր փորձությունները մեզ էլ կանգնեցրին ամեն լուսաբացի հետ արթնացող միևնույն հարցի առջև՝ ինչպե՞ս դուրս գալ փակուղի թվացող իրավիճակից։ Ելքի և ճգնաժամի հաղթահարման բանալին գտնելու փնտրտուքը մեզ տարավ հայ մեծերի […]
Էներգետիկ անցումը ոչ թե ապագայի հավակնություն է, այլ ներկայի անհրաժեշտություն։ Հայաստանը տվել է դրա մեկնարկը, իսկ հիմա պետք է արագացնենք մեր քայլերը՝ գործելով ավելի խելացի և նպատակային։ Այս հրապարակումներով կփորձեմ ներկայացնել, թե ինչպես կարող ենք միահամուռ ուժերով խթանել անցումը դեպի մաքուր էներգետիկա։ Ճիշտ ժամանակը հենց հիմա է։
Երևանում գործող «Պլատինիում Սթոուն» արտադրամասում քարերը կտրում են անդադար աշխատող մեքենաները։ Սա հսկայածավալ էլեկտրաէներգիա պահանջող գործընթաց է, քանի որ բարձր հզորությամբ սարքերն աշխատում են ժամերով՝ գրեթե առանց դադարի։ Արտադրամասի 24/7 ռեժիմով աշխատանքը պատշաճ կազմակերպելու և էլեկտրաէներգիայի ծախսը զգալի կրճատելու նպատակով արտադրամասի ղեկավարությունը դիմեց մեզ։ 2024թ․ տեղադրեցինք 176․09 կՎտ հզորությամբ արևային կայան, որը արտադրամասին տարեկան ապահովում […]
Գեղարքունիքի մարզում Shtigen-ը կառուցել է 2024թ․ դրությամբ Հայաստանի ամենախոշոր արևային կայանը։ «Մասրիկ-1» կայանի շինարարությունը տևել է 11 ամիս. աշխատանքը չի դադարել անգամ ձմռանը՝ Shtigen-ի աշխատաթիմը պատրաստ էր, այդ թվում` եղանակային մարտահրավերներին։ Շինարարական աշխատանքներին ներգրավվել է 130 աշխատակից, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրից։
Էներգետիկ ոլորտի խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ուղղությամբ ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով Shtigen Group-ը, Startup Armenia Foundation-ի հետ համագործակցաբար, Sevan Startup Summit-ի շրջանակում արդեն երկրորդ անգամ կազմակերպեց «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողովը» (ETES 25)։
20+ տարվա փորձ ունեցող Solis միջազգային ընկերությունն առաջարկում է բարձրակարգ, հուսալի և նորարար արևային ինվերտերներ: Աշխարհի 100-ից ավելի երկրների հարյուր հազարավոր հաճախորդներ օգտվում են Solis-ի պրոդուկտներից:
Արևային ոլորտի օրենսդրական փոփոխությունները վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ ոլորտի զարգացման, երկրի էներգետիկ կայունության և, առհասարակ, Հայաստանի տնտեսության վրա․ այս մասին հայտարարեցին արևային ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները։ Ոլորտի խոշորագույն դերակատարների նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը արևային էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 20 ընկերություն էր մասնակցում, որոնք մտահոգ են սպասվող զարգացումներով և պատրաստ են ներգրավվել մասնագիտական խմբերի […]
Արևային տեխնոլոգիաները զարգանում են՝ էներգիայի արդյունավետ արտադրության, տարածքի օպտիմալ օգտագործման և ճարտարապետական հետաքրքիր լուծումների հնարավորություններ ստեղծելով։ Առանձնացրել ենք մի քանի նորարարական լուծում, որոնք փոխում են մեր ավանդական պատկերացումները վերականգնվող էներգետիայի վերաբերյալ։ Կիսաթափանցիկ վահանակներ Շվեյցարական Climacy ընկերությունը թողարկել է 400 Վտ հզորությամբ կիսաթափանցիկ արևային վահանակներ, որոնք երկկողմանի ապակի են։ Այն հարմար է բնակելի, առևտրային և արդյունաբերական […]
Բացահայտեք ամենատարածված միֆերը արևային էներգիայի մասին և իմացեք, թե որոնք են իրականությանը համապատասխանում։ Փաստերով հիմնավորված բացատրություններ՝ կարկուտից պաշտպանված վահանակներից մինչև հիբրիդային համակարգերի անհրաժեշտությունը։
Արևային էներգետիկայի ասպարեզում առաջատար Shtigen ընկերությունն առաջինն է ոլորտում, որ թողարկում է պարտատոմսեր։ Դրանք ներդրողներին հնարավորություն կտան ոչ միայն բարձր եկամուտ ստանալ, այլև աջակցել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը Հայաստանում։