Ինչպես են տեղի ունենում արևային էլեկտրակայանի սեփականատիրոջ, այսինքն ինքնավար արտադրողի և Հայաստանի էլեկտրական ցանցերի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի հաշվարկը։
Էներգետիկ տարին սկսում է հունվարի 1-ին, ավարտվում դեկտեմբերի 31-ին։
✅Եթե ինքնավար արտադրողը չունի կուտակած կՎտ ժամեր, և ինչ-ինչ պատճառներով տվյալ ամսում սպառել է ավելի շատ, քան արտադրել, պետք է ավել սպառած կՎտ ժամերի համար վճարի ՀԷՑ-ին։
✅Եթե ինքնավար արտադրողն ունի կուտակած կՎտ ժամեր, և ինչ-ինչ պատճառներով տվյալ ամսում սպառել է ավելի շատ էլ․էներգիա, քան արտադրել, ավել սպառածի համար չի վճարի և կօգտագործի իր կուտակած էլ էներգիան։
✅Մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը ՀԷՑ-ը պարտավոր է լրիվ սակագնով վերադարձնել տարվա կտրվածքով ինքնավար արտադրողի կողմից արտադրված ու սպառված էլ․ էներգիայի այն տարբերությունը, որի համար տարվա ընթացքում որևէ պահի ինքնավար արտադրողը վճարել է (օրինակ, հունվար, փետրվար ամիսներին, չունենալով կուտակած կՎտ ժամեր, ինքնավար արտադրողը վճարել է ավել սպառածի համար, բայց հետագայում իր կայանը արտադրել է այդ ծավալը և սեփականատերը չի սպառել)։
✅Մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը տարվա կտրվածքով արտադրված ու սպառված էլեկտրաէներգիայի դրական տարբերության դեպքում ՀԷՑ-ը կվճարի սակագնի կեսով։