fbpx

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՂՋ ՇՂԹԱՆ՝ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ և ՄԱՍ-ՄԱՍ

Խորհրդատվություն, նախագծային դիզայն, շինարարություն, սպասարկում․․․

ic-consulting

Խորհրդատվություն և աջակցություն

Անվճար խորհրդատվության միջոցով Դուք ընտրում եք Ձեր պահանջմունքներին առավելագույնը համապատասխանող տեխնոլոգիան, ինչպես նաև անկանխիկ ֆինանսավորման լավագույն պայմանները։ Ցանկանո՞ւմ եք ներդրում կատարել համակարգային կայաններում։ Առաջարկում ենք լիարժեք աջակցություն հողի ընտրության, հողի նշանակության փոփոխման, լիցենզավորման, բիզնես պլանի մշակման և այլ փուլերում։

Նախագծային դիզայն

Իրականացնում ենք պրոյեկտների դիզայն կանխատեսվող արտադրողականության սիմուլյացիայով, տեղանքի, հողի և կտուրի մանրամասն ուսումնասիրությամբ, Ցանցում հոսանքի որակի վերլուծությամբ։

Մատակարարում

«Շտիգենը» ներկայացնում է համաշխարհային առաջատար արտադրողների ապրանքատեսականին։ Ստորև նշված ապրանքանիշերի միակ ներկայացուցիչն ենք ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանի այլ երկրներում։

  • Արևային ջրատաքացուցիչներ և ջերմային պոմպեր՝ SunRain
  • Արևային ֆոտովոլտային վահանակներ՝ Phono Solar, Sunpower
  • Փոխակերպիչներ՝ Fronius, KStar, MPPSolar, SMA, Solar Edge
  • Կուտակիչ մարտկոցներ՝ KStar
  • Ալյումինե հենակներ՝ Solar First
  • ՖՎ մալուխներ՝ Ningbo Pntech Energy
  • Ֆանքոյլներ՝ Phnix

Շինարարություն և շահագործման հանձնում

Տանիքային կայանների կառուցումը և շահագործման հանձնումը իրականացվում է մեր մասնագետների կողմից։

Հողային աշխատանքները իրականացվում են շինարարական լիցենզիա ունեցող լավագույն ընկերությունների հետ համատեղ։

Սպասարկում

Իրականացվում է ինչպես սեփական կայանների, այնպես էլ այլ մատակարարների կողմից հետերաշխիքային սպասարկում։

Լվացում

Խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ լվանալ արևային վահանակները, իսկ շատ փոշոտ տարածքներում՝ ավելի հաճախ։