Խորհրդատվություն, նախագծային դիզայն, շինարարություն, սպասարկում․․․
Մեր մասնագետներն օգնում են ընտրել Ձեր կարիքներին համապատասխան տեխնոլոգիան և ֆինանսավորման օպտիմալ պայմանները։ Համակարգային (արդյունաբերական) կայանների ներդրողների համար տրամադրում ենք լիարժեք աջակցություն՝ հողատարածքի ընտրությունից և լիցենզավորումից մինչև մանրամասն բիզնես պլանի մշակում։
Յուրաքանչյուր նախագծի հիմքում ճշգրիտ հաշվարկն է։ Մենք իրականացնում ենք արտադրողականության սիմուլյացիա՝ հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները, հողի և տանիքի վիճակը, ինչպես նաև ցանցում հոսանքի որակի մասնագիտական վերլուծությունը։
«Շտիգենը» հանդիսանում է համաշխարհային առաջատար բրենդների պաշտոնական և միակ ներկայացուցիչը տարածաշրջանում։ Մենք մատակարարում ենք միայն ստուգված և բարձրակարգ տեխնիկա.
Տանիքային և հողային կայանների կառուցումն իրականացվում է մեր սեփական ինժեներական թիմի և լիցենզավորված գործընկերների կողմից։
Մենք երաշխավորում ենք մոնտաժային աշխատանքների համապատասխանությունը միջազգային ստանդարտներին և անվտանգության կանոններին։
Համակարգի երկարակեցության գաղտնիքը հետևողական խնամքն է։ Մենք իրականացնում ենք.
Տեխնիկական սպասարկում. Ինչպես մեր տեղադրած, այնպես էլ այլ մատակարարների կայանների հետերաշխիքային սպասարկում։
Պրոֆեսիոնալ լվացում. Վահանակների մաքրում մասնագիտացված միջոցներով՝ արտադրողականության անկումից խուսափելու համար։
Հորատման աշխատանքներ. Ինժեներական բարդ լուծումների համար անհրաժեշտ հորատման իրականացում։