Մեկ արևային ոչ ճնշումային ջրատաքացուցիչը սեփականատիրոջ համար ամսական խնայում է մինչև 12․000 դրամ, իսկ նախկինում էլեկտրաէներգիայով ջուրը տաքացնելու դեպքում՝ մինչև 30․000 դրամ։ Համակցելի է արդեն տեղադրված ջրատաքացման համակարգերի հետ և ունի ներկառուցված էլեկտրական տեն՝ ոչ արևային օրերին տաք ջրի անդադար մատակարարումը ապահովելու համար։ Շատ պարզ է կիրառման մեջ։ Բացի խնայողություններից՝ հանդիսանում է կենսամակարդակի բարձրացման գործուն միջոց չգազաֆիկացված համայնքների ներկայացուցիչների համար։
Ոչ ճնշումային ջրատաքացուցիչներում ջուրը տաքանում է վակուումային խողովակների մեջ և պարզ կոնվեկցիոն մեխանիզմի հաշվին բարձրանում վերև՝ բաքի մեջ։ Վակուումային խողովակները բաքի հետ միասնական են ու տեղադրվում են կտուրին։ Ջուրը սպառման կետ է հասնում առանց ճնշումի՝ ինքնահոս։ Համակարգերն ապահովում են կենցաղային տաք ջուր 12 ամսվա կտրվածքով (ամռանը մինչև եռման ջերմաստիճանի, ձմռանը՝ միջինում 45-55°C), ավելի քան 20 տարի շարունակ։ Համակարգը կենսունակ է մինչև -30°C։ Լողավազանի տաքացման և տան ջեռուցման նպատակով չեն կիրառվում։
Կիրառությունը։ Հարմար են առանձնատների, փոքր ու միջին ձեռնարկությունների համար։
Առավելություն։ Շատ պարզ են շահագործման մեջ և մատչելի։ Ներկա ֆինանսական գործիքների կիրառմամբ, ջրատաքացուցչի ապահոված խնայողությունն ավելի մեծ է, քան վարկի ամսեկան մարումը։
Թերություն։ Մեկ խողովակի վնասվելիս համակարգի աշխատանքը կանգնում է մինչև դրա փոխարինումը։
«Իսկ Ձեր տանն ունե՞ք արևային ջրատաքացուցիչ կամ արևային էլեկտրակայան»,- հաճախ հարցնում են մեր աշխատակիցներին։
Բոլորովին վերջերս Հովիտ գյուղի մեր հաճախորդներից մեկը իր տունը համալրեց արևային կայանով։ Մինչ այդ նա 3 տարի օգտվում էր արևային ջրատքացուցիչից։ Ու այժմ թե՛ էլեկտրաէներգիան, թե՛ տաք ջուրը ստանալու է արևից։