Ցանցից անջատ էլեկտրակայաններ

Այս ֆոտովոլտային կայանները կիրառվում է այն վայրերում, որտեղ բացակայում է էլեկտրամատակարարումը։ Համալրված են կուտակիչ մարտկոցներով՝ ավելցուկային էլեկտրաէներգիան կուտակելու և երեկոյան ժամերին սարքերն էլեկտրաէներգիայով մատակարարելու համար։

Շատ հարմար են սեզոնային, հեռավոր վայրերում գործունեություն ծավալողների համար, ինչպես օրինակ՝մեղվապահների, անասնապահների ու անտառապահների, որսորդների ու զինծառայողների համար։ Վերջերս այս կայանների կիրառությունը նորաձև է դարձել հուշակոթողների լուսավորման համար։

Ցանցից անջատ էլեկտրակայանի աշխատանքը

Էլեկտրաէներգիայի իդեալական աղբյուր է չէլեկտրաֆիկացված վայրերում։ Լուսավորության, տեսահսկման համակարգերի, բջջային հեռախոսների լիցքավորման, հեռուստացույցի կամ սառնարանի գործարկման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան այժմ հնարավոր է ստանալ ցանկացած վայրում։

Ցանցից անջատ ֆոտովոլտային կայանի պահանջվող հզորությունը հաշվարկելու համար հարկավոր է իմանալ, թե ինչ սարքեր և քանի ժամ են միացվելու մեկ օրվա ընթացքում, ինչպես նաև ինչքան է կազմում միաժամանակ օգտագործվող առավելագույն հզորությունը:

Առավելություն։ կայանի տեղադրումը կատարվում է արագ և ավելի մատչելի է, քան ազգային ցանցից հոսանք անցկացնելը։

Թերություն։ ցանցի առկայության դեպքում չհիմնավորված թանկ ներդրում է։