Ոչ Ճնշումային Համակցված Արևային Ջրատաքացուցիչ

Ոչ ճնշումային համակցված ջրատաքացուցիչ

Մեկ արևային ոչ ճնշումային ջրատաքացուցիչը սեփականատիրոջ համար ամսական խնայում է մինչև 12․000 դրամ, իսկ նախկինում էլեկտրաէներգիայով ջուրը տաքացնելու դեպքում՝ մինչև 30․000 դրամ։

Համակցելի է արդեն տեղադրված ջրատաքացման համակարգերի հետ և ունի ներկառուցված էլեկտրական տեն՝ ոչ արևային օրերին տաք ջրի անդադար մատակարարումը ապահովելու համար։ Շատ պարզ է կիրառման մեջ։ Բացի խնայողություններից՝ հանդիսանում է կենսամակարդակի բարձրացման գործուն միջոց չգազաֆիկացված համայնքների ներկայացուցիչների համար։

Արևային պարզ՝ ոչ ճնշումային ջրատաքացուցչի աշխատանքը

Ոչ ճնշումային ջրատաքացուցիչներում ջուրը տաքանում է վակուումային խողովակների մեջ և պարզ կոնվեկցիոն մեխանիզմի հաշվին բարձրանում վերև՝ բաքի մեջ։ Վակուումային խողովակները բաքի հետ միասնական են ու տեղադրվում են կտուրին։ Ջուրը սպառման կետ է հասնում առանց ճնշումի՝ ինքնահոս։  Համակարգերն ապահովում է կենցաղային տաք ջուր 12 ամսվա կտրվածքով (ամռանը մինչև եռման ջերմաստիճանի, ձմռանը՝ միջինում 45°-55°), ավելի քան 20 տարի շարունակ։ Համակարգը կենսունակ է մինչև -30° աստիճանին ՝ ըստ Ցելսիուսի։ Լողավազանի տաքցման և տան ջեռուցման նպատակով չեն կիրառվում։

Կիրառությունը։ Հարմար են առանձնատների, փոքր ու միջին ձեռնարկությունների համար։

Առավելություն։ Շատ պարզ են շահագորման մեջ և մատչելի։ Ներկա ֆինանսական գործիքների կիրառմամբ՝ վարկի ամսական մարումն ավելի քիչ է, քան ամսական խնայողությունը։

Թերություն։ Մեկ խողովակի վնասվելիս համակարգի աշխատանքը կանգնում է մինչև դրա փոխարինումը։

Իրականացված նախագծեր

ԱԿՑԻԱ ամբողջ օգոստոս ամսվա համար

«Շտիգեն»-ը հայտարարում է ԱԿՑԻԱ ամբողջ օգոստոս ամսվա համար։ Գնեք հիմա, վճարեք միայն երրորդ ամսից՝ խնայելով առաջին 2 ամիսների գումարը։

4 Օգոստոսի, 2020
Շտիգեն արևային ջրատաքացուցիչ
Ամսական 7000 դրամի խնայողություն ձմռան ամիսներին

Մյուս երկու ջրատաքացուցչի սեփականատերերի խոսքով իրենք, մինչև արևային լուծման անցնելը, ջուրը տաքացնում էին էլեկտաէներգիայով։

5 Մարտի, 2020