Հիբրիդային արևային էլեկտրակայաններ

Հիբրիդային էլեկտրակայանները ցանցին միացված և ցանցից անջատ (off-grid) տիպի էլեկտրակայանների համակցությունն են։ Այս կայանների առավելությունը ցանցին միացված էլեկտրակայանի համեմատ այն է, որ ցանցում վթարի կամ այլ պատճառներով հոսանքազրկման դեպքում հաճախորդը շարունակում է ունենալ անխափան էլեկտրաէներգիա։

Հիբրիդային ֆոտովոլտային կայանները միացված են ազգային ցանցին, միևնույն ժամանակ համալրված են կուտակիչ մարտկոցներով։ Կիրառվում են այն դեպքերում, երբ կա զգայունություն էլեկտրաէներգիայի թեկուզ կարճատև անջատումների նկատմամբ։

Հիբրիդային կայանների աշխատանքը

Կուտակիչ մարտկոցների ծավալը որոշվում է հաշվի առնելով հոսանքազրկման առավելագույն տևողությունը, նաև այն սարքերի հզորությունը, որոնք պետք է շահագործվեն հոսանքազրկման ողջ ընթացում։ Բացի մարտկոցների առկայությունից, կայանը նաև միացված է ազգային էլեկտրացանցին, և կուտակիչ մարտկոցների 100% լիցքավորված լինելու դեպքում կայանի ավելցուկային արտադրանքը պահուստավորվում է ցանցում՝ Net Metering-ի պայմաններին համաձայն։

Կիրառությունները։ Անթերի են սառնարանային տնտեսությունների, ձկնաբուծարանների և այլ համանման ձեռնարկությունների համար, որոնք գերզգայուն են էլեկտրաէներգիայի կարճաժամկետ խաթարումների նկատմամբ։

Առավելություն։ Հարմարավետության շատ բարձր մակարդակ՝ ի հաշիվ մարտկոցների

Թերություն։ Պահանջվում է ավելի շատ ներդրում, քան ցանցին միացված պարզ էլեկտրակայանի համար։