Ավանդական ռադիատորներին փոխարինող էներգաարդյունավետ սարք` Ֆան Քոյլ։ Ջեռուցման մեջ կիրառում է 30-35°C-ից բարձր ջերմաստիճանի ջուր։ Կիիրառվում է նաև այլ ջեռուցման համակարգերի, այդ թվում՝ գազի կաթսաների հետ։
Ֆան Քոյլը սենյակային օդի սառեցման կամ տաքացման համար նախատեսված սարք է։
Ջերմային արտադրողականությունը մոտ 2,5 անգամ ավելի բարձր է, քան ավանդական մարտկոցներինը, քանի որ ջերմային էներգիան հավասարաչափ բաշխվում է ամբողջ սենյակով՝ ապահովելով էներգիայի սպառման ﬕնչև 30% խնայողություն։ Ներքին կառուցվածքի յուրահատուկ դիզայնի շնորհիվ ուլտրա բարակ ֆան քոյլները ունեն 13սմ հաստություն (սովորական մոդելները 25սմ) , ինչի շնորհիվ կարելի է խնայել տարածք։
Ֆան քոյլների տեղադրումը կարելի է հեշտությամբ իրականացնել ինչպես գետնին կանգնած և պատին ամրացված, այնպես էլ առաստաղից կախված։ Ներկայացված է տարբեր արտաքին գրավիչ տեսքերով ֆան քոյլներ։ Դասական սպիտակ ֆան քոյլից բացի առկա է նաև Սև դիմապակյա վահանակով տարբերակը, ինչը կլրացնի ձեր բանակարանի ինտերիերը՝ դրան հաղորդելով հատուկ տեսք։ Ներկայացված են 5 ուղղահայաց մոդելներ տարբեր չափսերի և արտաքին տեսքի, ինչի շնորհիվ կարելի է ընտրել յուրաքանչյուր պահանջին համապատասխան Ֆան Քոյլի տաքացման և հովացման համար։