ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ - Shtigen

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

«Շտիգեն»-ը աշխատանքի է հրավիրում երիտասարդ ու խոստումնալից կադրերի։ Մենք փնտրում ենք տեխնիկական սպասարկման մասնագետների։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 Տեխնիկական խնդիրների, անսարքությունների և խափանումների ախտորոշում և վերացում,
 Խորհրդատվություն` սարքերի ճիշտ շահագործման հետ կապված,
 Ժամանակին և մանրամասն սպասարկման հաշվետվությունների կազմում,
 Փաստաթղթային աշխատանքների իրականացում՝ ընկերության ընթացակարգերին և արձանագրություններին համապատասխան
 Համագործակցություն տեխնիկական թիմի հետ և տեղեկատվության փոխանցում ընկերության տարբեր բաժինների միջև,
 Հաճախորդների պահանջների բացահայտում և համապատասխան առաջարկությունների / լուծումների մշակում,
 Հաճախորդների հետ դրական հարաբերությունների հաստատում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
 Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ սանտեխնիկայի և սպասարկման բնագավառում,
 Թերությունների շտկման, թեստավորման, վերանորոգման և տեխնիկակակն սպասարկման կարողություններ,
 Ճկուն և փոփոխվող աշխատանքային գրաֆիկին հարմարվելու կարողություն,
 Սեփական մեքենայի առկայություն,
Բարձրության վրա՝ կտուրին, աշխատելու պատրաստակամություն։

Աշխատավարձը՝ ըստ կարողությունների և աճի մեծ միտումով։ Աշխատանքը՝ լրիվ դրույք։

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 30․04․2020 թ․

Apply for this position

Allowed Type(s): .pdf, .doc, .docx