Էլեկտրաէներգիայի արտադրությունը ֆոտովոլտային կայաններում կախված է լուսավորության աստիճանից: Մառախուղի ժամանակ էլեկտրաէներգիա գրեթե չի արտադրվում: Իսկ գիշերը, արևի լույսի բացակայության պատճառով, էլեկտրաէներգիա ընդհանրապես չի արտադրվում:
Արևային ջրատաքացուցիչների աշխատանքը նույնպես կախված է լուսավորության մակարդակից: Ջուրը գրեթե չի տաքանա մառախլապատ եղանակին: Կախված ամպամածության աստիճանից՝ արևային ջրատաքացուցչի ջուրը կտաքանա տարբեր ջերմաստիճանների: Ձմռանը արևի ուղիղ ճառագայթների դեպքում ջրի տաքությունը կհասնի կենցաղում օգտագործման համար անհրաժեշտ աստիճանի և ավելի բարձր, անգամ եթե դրսում խիստ ցուրտ է: Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է եռման աստիճանի: