Արևային վահանակներում արտադրվում է հաստատուն հոսանք, ընդունենք 100միավոր, որը ինվերտեր կոչվող սարքով փոխակերպվում է փոփոխական հոսանքի։ Ինվերտերների տարբեր մոդելների ՕԳԳ-ն տատանվում է 97-99%-ի սահմաններում։ Դիտարկենք Շտիգեն-ի 99% ՕԳԳ ունեցող KStar և Fronius ապրանքանիշերիի ինվերտերները։ Այս Ինվերտերներից դուրս կգա 99 միավոր փոփոխական հոսանք։ Չմոռանանք, որ Ինվերտերն ինքնին էլեկտրական սարք է, որը ևս ունի հոսանքի սպառում։ Հոսանքի լարերի դիմադրության պատճառով առկան են էլ․ էներգիայի կորուստներ, որոնք կախված լարանցման երկարությունից կարող են տատանվել։ Մեր դեպքում, դիտարկենք 1 միավորի կորուստ: Ինվերտերից հոսանքն ուղղվում է սպառմանը, որը ընդունենք՝ 70 միավոր, իսկ ավելցուկային հոսանքը լարանցման կորուստների հետ` 99-70-1=28 միավորը փոխանցվում է ցանցին՝ հաշվառվելով երկկողմանի հաշվիչի կողմից։ Չմոռանանք, որ հաշվիչն ինչպես ինվերտերը ինքնին էլեկտրական սարք է, որը ևս սպառում է էլ․ էներգիա։ Այս ամենի արդյունքում է, որ Դուք Հաշվիչի վրա կտեսնեք 28 միավորից փոքր մեծություն, մինչդեռ Ինվերտեր սարքի վրա Դուք տեսնում էիք 100 միավոր։ Ինչպես տեսնում եք, նկարագրված օրինակում որևէ խաբեություն չկա, պարզապես հարկավոր է տարբերել սարքերի վրա նշված թվերի նշանակությունը։