𝐓𝐨𝐩𝐜𝐨 𝐒𝐨𝐥𝐚𝐫 ընկերությունն առաջարկում է 𝐒𝐡𝐢𝐧𝐠𝐥𝐞𝐝 տեխնոլոգիայի վահանակներ, որոնք այժմ համարվում են գերժամանակակից լուծում արևային արտադրության մեջ։ Եկե՛ք միասին պարզենք դրանց առավելությունները։
Վահանակ ընտրելիս ԿԱՐԵՎՈՐ է հաշվի առնել դրանց ջերմաստիճանային գործակիցը։
✅ Այս վահանակների դեպքում ցուցանիշը -𝟎,𝟑𝟒% է, որն աշխարհում դեռևս համարվում է լավագույնը։ Սա նշանակում է` երբ օդը մաքուր է և ջերմաստիճանը 𝟐𝟓°𝐂 է, վահանակն էներգիա է արտադրում իր առավելագույն հզորությամբ, իսկ 𝟐𝟓°𝐂-ից սկսած յուրաքանչյուր 𝟏°𝐂 ջերմաստիճանի բարձրացման դեպքում վահանակի արտադրողականությունն ընկնում է ընդամենը 𝟎,𝟑𝟒%-ով։
✅ 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩-ի և 𝐓𝐨𝐩𝐜𝐨 𝐒𝐨𝐥𝐚𝐫-ի համագործակցության արդյունքում վահանակները տրամադրվում են 25 տարվա արտադրական և 15 տարվա ապրանքային երաշխիքներով։
✅ Այս վահանակներն ունեն էսթետիկ տեսք:
✅ Վահանակների ամենակարևոր առավելություններից մեկը էկոլոգիապես մաքուր աշխատանքն է:
𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧-ը կայաններ կառուցելիս օգտագործում է 𝐓𝐨𝐩𝐜𝐨-ի վահանակները։